Հանրայինի գործադիր տնօրենի պաշտոնի 13 հավակնորդներից 4-ը կհրավիրվեն հարցազրույցի. այսօր կայացել է հանձնաժողովի նիստը
17:51 - 25 սեպտեմբերի, 2020

Հանրայինի գործադիր տնօրենի պաշտոնի 13 հավակնորդներից 4-ը կհրավիրվեն հարցազրույցի. այսօր կայացել է հանձնաժողովի նիստը

Այսօր՝ սեպտեմբերի 25-ին, կայացել է Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համալրման նպատակով ստեղծված մրցութային հանձնաժողովի առաջին նիստը։

Այս մասին տեղեկացրել է ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը եւ նշել, որ հանձնաժողովի անդամները քննարկել են 13 թեկնածուների ներկայացրած ծրագրերը, և որոշում է ընդունվել թեկնածուներից չորսին հրավիրել հանձնաժողովի հաջորդ նիստին՝ հարցազրույցի։

Այդ թեկնածուներն են Հովհաննես Թովմասյանը, Հովհաննես Մովսիսյանը, Արմեն Սարգսյանը, Ռուդիկ Տեր–Գալստյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել