«Կորեական պատերազմը պետք է առհավետ ավարտվի»․ Հրվ. Կորեան ՄԱԿ-ին խնդրել է օգնել ԿԺԴՀ-ի հետ խաղաղ պայմանագրի կնքման հարցում
 |tert.am|
11:07 - 23 սեպտեմբերի, 2020

«Կորեական պատերազմը պետք է առհավետ ավարտվի»․ Հրվ. Կորեան ՄԱԿ-ին խնդրել է օգնել ԿԺԴՀ-ի հետ խաղաղ պայմանագրի կնքման հարցում |tert.am|

tert.am: Հարավային Կորեան ՄԱԿ-ին խնդրել է աջակցել ԿԺԴՀ-ի հետ պատերազմի դադարեցման մասին հռչակագրի կնքման հարցում։ Այդ մասին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի  75-րդ նստաշրջանում ելույթի ժամանակ հայտարարել է Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը, գրում է Bloomberg գործակալությունը։


«Պատերազմը պետք է ավարտվի, ամբողջովին և առհավետ։ Ես հույս ունեմ, որ ՄԱԿ-ը և միջազգային հանրությունը կաջակցեն, որպեսզի պատերազմի ավարտի հռչակագրի միջոցով քայլ կատարենք դեպի հաշտեցման և բարգավաճման դարաշրջան», -ասել է Հարավային Կորեայի նախագահը։

Մուն Չժե Ինը նաև կարծիք է հայտնել, որ այդ քայլը «ճանապարհ կհարթի լիակատար ապամիջուկայնացման և Կորեական թերակղզում մշտական խաղաղության հաստատման համար»։



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել