Ունենք Հայրենիք, որի տերը մենք ենք. ԱՀ նախագահը՝ Հայաստանի Երրորդ Հանրապետության տոնի խորհրդի մասին |armenpress.am|
18:37 - 20 սեպտեմբերի, 2020

Ունենք Հայրենիք, որի տերը մենք ենք. ԱՀ նախագահը՝ Հայաստանի Երրորդ Հանրապետության տոնի խորհրդի մասին |armenpress.am|

armenpress.am: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը Հայաստանի Երրորդ Հանրապետության 29-րդ տարեդարձի գլխավոր խորհուրդն է համարում այն, որ շատ սփյուռքահայեր ներկայում ապաստան են գտնում Հայաստանում։

«Շատ սփյուռքահայեր ապաստան են գտել Հայաստանի Հանրապետությունում, իսկ տասնամյակներ առաջ մեր եղբայրներն ու քույրերն ապաստան էին փնտրում օտար ափերում»,- Մատենադարանում կայացած ճեպազրույցում նշեց Արայիկ Հարությունյանը, որը Երևանում է սեպտեմբերի 21-ին նշվելիք Հայաստանի Երրորդ Հանրապետության 29-րդ տարեդարձի տոնակատարություններին մասնակցելու նպատակով։

«Մենք ունենք հայրենիք՝ կայացած զարգացող երկիր՝ Հայաստանի Հանրապետություն, Արցախի Հանրապետություն։ Ունենք հայրենիք, որը մերն է, որի տերը մենք ենք։ Որպես հայ նշեմ, որ այդ օրը մենք բոլորս հպարտություն ենք ապրում»,- հավելեց Արցախի Հանրապետության նախագահը։  

Նա նաև տեղեկացրեց, որ Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանի հետ պայմանավորվել են Արցախում հանրային ժամանակակից հանրային գրադարան ունենալու շուրջ համագործակցության վերաբերյալ, և քննարկել, թե նոր ժամանակակից տեխնոլոգիաներն ինչպես են աշխատում Մատենադարանում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել