Ռեադմիսիայի համաձայնագրերի հաջող կիրարկումն էական դեր ունի վիզաների ազատականացման իմաստով. Ղազարյան |armenpress.am|
12:33 - 18 սեպտեմբերի, 2020

Ռեադմիսիայի համաձայնագրերի հաջող կիրարկումն էական դեր ունի վիզաների ազատականացման իմաստով. Ղազարյան |armenpress.am|

armenpress.am: Խորհրդարանը քննարկեց Հայաստանի և Բուլղարիայի միջև ռեադմիսիայի համաձայնագրի կիրարկման արձանագրությունները: «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Բուլղարիայի Հանրապետության կառավարության միջեւ «Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության միջեւ առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիա) մասին» համաձայնագրի կիրարկման արձանագրությունը վավերացնելու մասին օրենքի նախագիծը ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը:

Կիրարկման արձանագրությունը հաստատվել է փետրվարի 20-ին, ՍԴ-ն մայիսին որոշել է, որ արձանագրության մեջ ամրագրված պարտավորությունները համապատասխան են Սահմանադրությանը:

«Համաձայնագրի շրջանակում վավերացվող արձանագրությունները նախատեսում են մի շարք պարտավորություններ՝ երկու կողմերի համար: Արձանագրություններով սահմանվում են կողմերի իրավասու մարմինները, հետընդունման և տարանցման դիմումի ձևերը, հաղորդակցության միջոցները, երրորդ երկրների քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց ետընդունման համար առերևույթ ապացույցի լրացուցիչ փաստաթղթերը և այլն»,-ասաց Ղազարյանը:

Պատասխանելով պատգամավորների հարցին՝ նա նշեց, որ դրանք ավելի շատ տեխնիկական փաստաթղթեր են, կանոնակարգում են Եվամիության անդամ երկրների միգրացիոն իշխանություների և Հայաստանի միգրացիոն իշխանությունների միջև հարաբերությունները: Ինչ վերաբերում է վիզաների ազատականացման մասով ռեադմիսիոն համաձայնագրի կարևորությանը՝ Միգրացիոն ծառայության պետը նկատեց, որ այդպիսի ամրագրված նախապայման գոյություն չունի, սակայն միևնույն ժամանակ շեշտեց. «Ակնհայտ է, որ ռեադմիսիայի համաձայնագրերի արդյունավետ կիրարկումն էական նշանակություն ունի վիզաների ազատականացման երկխոսության իմաստով»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել