Երևանում այս պահին արդեն տեղադրվել է 134 վերելակ. Մինչև տարվա վերջ 500 վերելակ է փոխարինվելու
17:55 - 14 սեպտեմբերի, 2020

Երևանում այս պահին արդեն տեղադրվել է 134 վերելակ. Մինչև տարվա վերջ 500 վերելակ է փոխարինվելու

«Երևանում այս պահին արդեն տեղադրվել է 134 վերելակ, որոնցից 70-ը արդեն հանձնված է շահագործման, մյուսները՝ մոտ օրերս կշահագործվեն։ Աշխատանքներն ակտիվ շարունակվում են»,- ֆեյսբուքի իր էջում այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը։

«Մինչեւ տարվա վերջ Երևանի քաղաքապետարանը 500 վերելակ է փոխարինելու։ Այն պահից ի վեր, երբ Երեւանում վերելակային տնտեսություն է ձեւավորվել, նման ծավալի փոխարինման աշխատանքները երբեւէ չեն եղել։ Անկախության տարիներին,մինչև 2018-ը, Փոխարինվել էր շուրջ 20 վերելակ»,- գրել է խոսնակը։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել