Դատախազը միջնորդեց բերման ենթարկել «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի աշխատակիցներին |factor.am|
11:59 - 14 սեպտեմբերի, 2020

Դատախազը միջնորդեց բերման ենթարկել «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի աշխատակիցներին |factor.am|

factor.am: ՊՎԾ լիազորությունները ժամանակավորապես կասեցված պետ Դավիթ Սանասարյանի գործով դատական նիստը մեկ ամիս դադարից հետո հետաձգվեց։ Այսօր պետք է տեղի ունենար վկաների հարցաքննությունը, սակայն նրանց մի մասի ծանուցումները վերադարձվել էին դատարան, մյուս մասն էլ տեղեկացրել էր, որ կարևորելով դատավարության մասնակիցների առողջությունը չեն ներկայանա նիստին, («Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում կորոնավիրուսով վարակված անձինք են բուժում ստանում), վկաներից բացի դատարան չէր եկել նաև Գևորգ Խաչատրյանի պաշտպանը, քանի որ արձակուրդում է։

Մեղադրող դատախազ Գևորգ Սարգսյանը միջնորդեց բերման ենթարկել դատարան չներկայացած վկաներին, նրան միացան բոլորը, բացի փաստաբան Արսեն Սարդարյանից: Դատարանը նշեց, որ իրավասու չէ բերման ենթարկել վկաներին, քանի որ նրանք իրենց բացակայության մասին տեղեկացրել են դատարանին և պատճառաբանությունը դատարանը անհարգելի չի որակում։

Դավիթ Բալայանը որոշեց ևս մեկ անգամ ծանուցել վկաներին դատարան ներկայանալու համար: Դատական նիստը հետաձգվեց և նշանակվեց հոկտեմբերի 13-ին։

Շարունակությունը՝ factor.am-ում։



Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել