Կոնգոյում ոսկու հանքի փլուզման հետևանքով 50 մարդ է զոհվել |shantnews.am|
10:09 - 12 սեպտեմբերի, 2020

Կոնգոյում ոսկու հանքի փլուզման հետևանքով 50 մարդ է զոհվել |shantnews.am|

shantnews.am: Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության արևելքում` Կամիտուգա քաղաքի մոտ ոսկու հանք է փլուզվել։ Զոհվել է առնվազն 50 մարդ։ Այս մասին հայտնում է Reuters-ը։

Հանքի փլուզման պատճառ են հանդիսացել տեղատարափ անձրևները։ Հանքափորներն արգելափակվել են երեք հորատանցքերում։ Զոհերի դիերի որոնումը շարունակվում է։

Նշվում է, որ հանքը պատկանում է կանադական Banro Corporation-ին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել