Հարավային Կորեան եւ ԱՄՆ-ը կստեղծեն երկկողմ դաշինքի խնդիրներով զբաղվող խումբ

 |armenpress.am|
12:47 - 11 սեպտեմբերի, 2020

Հարավային Կորեան եւ ԱՄՆ-ը կստեղծեն երկկողմ դաշինքի խնդիրներով զբաղվող խումբ |armenpress.am|

armenpress.am: Կորեայի Հանրապետությունը եւ ԱՄՆ-ն արտաքին քաղաքական գերատեսչությունների դեպարտամենտների տնօրենների մակարդակով կստեղծեն խորհրդակցական խումբ, որը կզբաղվի երկկողմ համագործակցության զարգացման հարցերով:

Համապատասխան համաձայնությունն ձեռք Է բերվել Հարավային Կորեայի արտաքին գործերի փոխնախարար Չհվե Չժոն Գոնի եւ ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնական Սթիվեն Բիգենի՝ Վաշինգտոնում կայացած բանակցությունների ընթացքում, սեպտեմբերի 11-ին հայտնել Է KBS հեռուստաալիքը:

Բանակցություններից հետո հարավկորեացի դիվանագետը լրագրողներին պարզաբանել Է, որ խորհրդակցական խմբի շրջանակում Սեուլը եւ Վաշինգտոնը մշտապես կարծիքներ կփոխանակեն երկկողմ դաշինքի գործունեությանը վարաբերող տարբեր հարցերի շուրջը: Խումբն առանձին կաշխատի այն աշխատանքային խմբից, որն զբաղվում Է ԿԺԴՀ-ի հետ կապված խնդիրներով, եւ այն կունենա այլ խնդիրներ:

Չհե Չժոն Գոնը նշել Է, որ երկու երկրների դաշինքը վերջին յոթ տասնամյակի ընթացքում հանգուցային դեր Է խաղում Կորեական թերակղզում եւ Հյուսիս - արեւելյան Ասիայում խաղաղության եւ կայունության ապահովման գոծրում: Անդրադառնալով պաշտպանական ծախսերի բաժանման շուրջը բանակցությունների ընթացքին՝ նա նշել Է, որ այդ հարցը պետք Է «լուծվի արդարացի»:

Վաշինգտոնը 2018 թվականից Սեուլից պահանջում Է ավելացնել Կորեայի Հանրապետությունում ԱՄՆ-ի 28-հազարանոց զորակազմը պահելու մուծումների բաժինը: Համատեղ պաշտպանության համար Հարավային Կորեայի ծախսերը 2019 թվականին ավելացել են 8,2 տոկոսով՝ մինչեւ 1,04 տրիլիոն վոն (915 միլիոն դոլար):

Զանգվածային լրատվամիջոցների տվյալներով՝ անցյալ տարի Վաշինգտոնը պահանջել Է Սեուլի ներդրումն ավելացնել մինչեւ 5 միլիարդ դոլար: Երկու երկրների միջեւ այդ թեմայով բանակցությունները մտել են փակուղի, քանի որ Սեուլում այդ գումարը չափազանց բարձրացված են համարում:

ԱՄՆ-ի զորքերը Հարավային Կորեայում են գտնվում 1950 – 1953 թվականների Կորեական պատերազմի ժամանակներից: Դրանց գտնվելու պայմանները կարգավորվում են 1950 թվականի հունվարի 26-ին երկու երկրների կողմից ստորագրված համաձայնագրով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել