Կրեմլն արձագանքել է Նավալնիի հետ կապված Պոմպեոյի խոսքերին |shantnews.am|
15:52 - 10 սեպտեմբերի, 2020

Կրեմլն արձագանքել է Նավալնիի հետ կապված Պոմպեոյի խոսքերին |shantnews.am|

shantnews.am: Կրեմլի ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովն արձագանքել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի այն հայտարարություններին, որ ամենայն հավանականությամբ, Նավալնիին թունավորել են ՌԴ բարձրաստիճան պաշտոնյաները։ Այս մասին հաղորդում է Газета պարբերականը։

«Եվս մեկ անգամ կրկնում եմ՝ մենք հետաքրքրված ենք տեղի ունեցածի պատճառները պարզելու հարցով։ Ռուսաստանի ցանկացած պաշտոնական ներկայացուցչի՝ տեղի ունեցածին առնչության մասին ցանկացած ուղղակի և անուղղակի ակնարկ անընդունելի է և ապրիորի սխալական, խեղաթյուրում է իրականությունը», – ասել է Պեսկովը։

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել էր, որ «մեծ հավանականություն կա», որ Նավալնիի ենթադրյալ թունավորումը պատվիրել են ՌԴ բարձրաստիճան պաշտոնյաները։ Նա հայտնել էր, որ միջազգային հանրությունը Ռուսաստանից ակնկալում է, որ միջադեպի մեղավորները պատասխանատվության կենթարկվեն։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել