Վերսկսվել է «Հյուսիս-հարավ» մայրուղու Թալին-Գյումրի հատվածի շինարարությունը |azatutyun.am|
10:38 - 09 սեպտեմբերի, 2020

Վերսկսվել է «Հյուսիս-հարավ» մայրուղու Թալին-Գյումրի հատվածի շինարարությունը |azatutyun.am|

azatutyun.am: Շուրջ մեկ տարվա դադարից հետո վերսկսվել են «Հյուսիս-հարավ» մայրուղու Թալին-Գյումրի հատվածի կառուցման աշխատանքները:

Մոտ 46 կիլոմետր երկարությամբ ճանապարհի շինարարության աշխատանքներն իրականացնող չինական «Սինոհիդրո Քորփորեյշըն»-ի աշխատակիցներն ամիսներ շարունակ կորոնավիրուսի պատճառով չէին կարողանում Հայաստան ժամանել: Այժմ, սակայն, նրանց մի խումբն արդեն ժամանել է, ինչից հետո էլ շինարարական աշխատանքները վերսկսվել են:

«Կորոնավիրուսի համավարակը բավականին վնաս հասցրեց ծրագրի իրականացմանը», - ասաց չինական ընկերության ծրագրի ղեկավար Գաու Գուի Խան:

Աշխատանքների ուշ մեկնարկի պատճառով կառուցման ժամկետների փոփոխություներ կլինեն: Հիմա Թալին-Լանջիկ և Լանջիկ-Գյումրի հատվածների շահագործման նոր ժամկետներ են նշվում:

«Մեր քննարկումներն ավարտվեցին, որոշումը կայացվել է, մնում է Հայաստանի կառավարությունը պաշտոնապես հաստատի: 2022 թվականի հուլիսին և դեկտեմբերին կավարտենք շինարարական աշխատանքները», - նշեց «Սինոհիդրո Քորփորեյշըն»-ի ծրագրի ղեկավարը:

Այս ընթացքում նաև ծրագրում փոփոխություն եղավ, և արդեն որոշված է, որ Թալին-Գյումրի հատվածը ոչ թե բետոնե ճանապարհ է կառուցվելու, ինչպես նախագծվել էր ի սկզբանե, այլ ասֆալտապատվելու է:

Բետոնն ասֆալտով փոխարինելու համար մի շարք հանգամանքներ են նպաստել, ասաց չինացի ճանապարհաշինարարը: Ըստ Գաու Գուի Խայի՝ բետոնի հետագա սպասարկումն ավելի ծախսատար է, քան ասֆալտինը. - «Բետոնն ինքն իրենով մեծ ու ծախսատար աշխատանք է: Ենթադրենք՝ բետոնե ճանապարհը կառուցվեց, դրանից հետո սպասարկումը շատ թանկ է նստում, այսինքն՝ եթե ճաքեր ու վնասված տեղեր լինեն, մի մեծ հատված է քանդվելու, նորից բետոն է արվելու, ինչը բավականին ծախսերի հետ է կապված: Իսկ ասֆալտը սկզբնական շրջանում է ավելի թանկ անելը, բայց հետագայում սպասարկումն ավելի էժան է»:

Շարունակությունը՝ azatutyun.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել