Հյուսիսային Կորեայում նվազագույնը 2 հազար տուն է վնասվել, մի քանիսն էլ փլուզվել են «Մայսաք» թայֆունի հետևանքով |tert.am|
09:10 - 09 սեպտեմբերի, 2020

Հյուսիսային Կորեայում նվազագույնը 2 հազար տուն է վնասվել, մի քանիսն էլ փլուզվել են «Մայսաք» թայֆունի հետևանքով |tert.am|

tert.am: Հյուսիսային Կորեայի Համգյոն Նամդո նահանգում նվազագույնը 2 հազար տուն է վնասվել և փլուզվել «Մայսաք» թայֆունի հետևանքով, որը երկրի տարածք է հասել սեպտեմբերի սկզբին: Այս մասին հայտնում է ТАСС-ը:

Ինչպես նշվում է՝ նման տվյալներ հաղորդվել է Կորեայի աշխատավորական կուսացկության Կենտրոնական ռազմական հանձնաժողովի նիստի ժամանակ, որին ներկա է եղել նաև երկրի առաջնորդ Կիմ Չեն Ինը:

Նշվում է, որ արևադարձային փոթորիկը այդ շրջանում նաև վնասել է կամուրջներ, ավտոմոբիլային և երկաթուղային ճանապարհներ: Երկրի առաջնորդը կարգադրել է մինչև դեկտեմբեր վերջացնել նահանգի վերականգնման աշխատանքները և փլուզվածների փոխարեն 2 նոր տուն կառուցել: Աշխատանքներին կներգրավվեն Կորեայի ազգային բանակիր զինծառայողներ:

Սեպտեմբերի սկզբին «Մայսաք» թայֆունը պատուհասել է Ճապոնիային, Հարավային Կորեային, ԿԺԴՀ-ին, ինչպես նաև Պրիմորիեին, ինչի հետևանքով նյութական վնասներ և մարդկային կորուստներ են եղել:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել