Պայթյունի հետեւանքով անօթեւան մնացածների բնակարանների վարձակալության գումարը կփոխհատուցի քաղաքապետարանը |armtimes.com|
15:27 - 29 օգոստոսի, 2020

Պայթյունի հետեւանքով անօթեւան մնացածների բնակարանների վարձակալության գումարը կփոխհատուցի քաղաքապետարանը |armtimes.com|

armtimes.com: Օգոստոսի 26-ին Երեւանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռայնիսի 1 հասցեում քառահարկ շենքի պայթյունի հետեւանքով անթօեւան մնացած բնակիչներն առաջիկա 10 օրը կմնան հյուրանոցում, դրանից հետո բնակարան կվարձակալեն: Այս մասին հայտնեց Երեւանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը՝ հավելելով՝ բնակարանների վարձակալության գումարը կփոխհատուցի քաղաքապետարանը:

Հիշեցնենք՝ Ռայնիսի պայթյունի հետեւանքով անօթեւան մնացած 9 ընտանիք տեղավորվել էր հյուրանոցում: Ավերվել էր ընդհանուր առմամբ 12 բնակարան: Քաղաքապետարանից նաեւ հայտնեցին, որ շենքի մյուս շքամուտքերի բնակիչները շարունակում են ապրել իրենց տներում:

ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն ՊՈԱԿ -ի Կառուցվածքների սեյսմակայունության վարչության պետի տեղակալ Գուրգեն Նամալյանը «Հայկական ժամանակի» հետ զրույցում հայտնեց՝ Ռայնիսի 1 հասցեում գտնվող տվյալ շենքի 1-ին, 2-րդ եւ 3-րդ շքամուտքերը բացարձակապես ապահով են, միանշանակ կարելի է ապրել: Իսկ այ 4-րդ շքամուտքում մասնագետը նկատել է որոշակի ձեւախախտումներ:

«Ցավոք սրտի դեպքի օրը հնարավոր չէր բնակարաններ մտնել, որպեսզի մանրամասն ճաքերը եւ այլն տեսնեինք: Բայց հենց մուտքում նոր ճաքեր կան, դրա համար առաջարկվել է 4-րդ շքամուտքում մանրամասն հետազոտություն կատարել: Դե իսկ 5-րդը ավերված է: Պայթյունի օրը տեղում էինք, ես իմ նախնական կարծիքն ասել եմ, որը հետագայում ամբողջությամբ հիմնավորվեց՝ շենքն ամուր է»,- ասաց վարչության պետի տեղակալը, հավելելով, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել նախնական ուսումնասիրությունից հետո ապահովության համար եւս մեկ անգամ համապատասան ուսումնասիրություն կատարել:

Շարունակությունը՝ armtimes.com-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել