Հարավային Օսիայի վարչապետը հրաժարական է տվել |tert.am|
10:26 - 29 օգոստոսի, 2020

Հարավային Օսիայի վարչապետը հրաժարական է տվել |tert.am|

tert.am:  Հարավային Օսիայի կառավարության ղեկավար Էրիկ Պուխաևը հանրապետությունում տեղի ունեցող բողոքի ցույցերի ֆոնին հրաժարական է ներկայացրել, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում տալով երկրի նախագահի վարչակազմի հայտարարությանը։

Աղբյուրը մանրամասնում է, որ ժողովրդին ուղղված ուղերձում կառավարության ղեկավարը նշել է, որ որոշումը կշռադատված է, ուստի՝ այն ճիշտ է համարում։ 

«Այսօր հրապարակում եմ եղել։ Մարդկանց եմ լսել, որոշները կառավարության հրաժարականի պահանջներ էին վանկարկում։ Ընդունում եմ այդ որոշումը»,- նշել է նախկին վարչապետը և շնորհակալություն հայտնել հանրապետության նախագահ Անատոլի Բիբիլովին աջակցության, իսկ նախարարներին՝ կատարած աշխատանքի համար։ 

Նշվում է, որ ուրբաթ Ցխինվալի գլխավոր հրապարակում ինքնաբուխ ցույց է սկսվել, որի ընթացքում ցուցարարները պահանջել են երկրի ՆԳՆ ղեկավարի վրա սպանության փորձ իրականացնելու համար մեղադրվող Ինալ Ջաբիևի մահվան հանգամանքների վերաբերյալ հետաքննություն իրականացնել։ 

Նշվում է, որ երկրի բնակիչները ցույցի ընթացքում պահանջել են նաև ՆԳՆ նախարարի, կառավարության և խորհրդարանի հրաժարականը։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել