Թուրքիայի պաշտպանության նախարարը զորավարժությունների համար քննադատել է Հունաստանին |ermenihaber.am|
13:33 - 28 օգոստոսի, 2020

Թուրքիայի պաշտպանության նախարարը զորավարժությունների համար քննադատել է Հունաստանին |ermenihaber.am|

ermenihaber.am: Թուրքիայի Պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը քննադատել է Միջերկրական ծովում Հունաստանի իրականացրած զորավարժությունները՝ նշելով, որ նմանատիպ զորավարժություններով և քայլերով հնարավոր չէ խանգարել Թուրքիայի զինված ուժերին և փոխել նրանց ծրագիրը։

Աքարը ևս մեկ անգամ կրկնել է, որ իրենք բարիդրացիական հարաբերությունների կողմնակից են, բաց են երկխոսության համար, բայց երբեք չեն հրաժարվի իրենց «իրավունքներից»։

Պաշտպանության նախարար Աքարը պատրաստակամութուն է հայտնել հունական կողմի ցանկության դեպքում հյուրընկալել նրանց Թուրքիայում։

«Մենք մեր սահմաններում մնալու պայմանով մեր իրավունքներն ենք պահանջում։ Մյուս կողմից չենք պատրաստվում մի կաթիլ ջուր զիջել և թույլ չենք տա մեր իրավունքները ոտնահարել»,- ասել է թուրք պաշտոնյան։

Նա դժգոհել է նաև, որ իրենց «խաղաղասիրական» սեյսմիկ հետազոտություններին ի պատասխան հույները զորավարժություն են անցկացնում, ռազմանավեր ու ռազմական ինքնաթիռներ են ուղարկում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել