Պայթյունի հետեւանքով տուժած տղամարդու վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, կնոջը ցուցված է վիրահատություն |armtimes.com|
12:26 - 27 օգոստոսի, 2020

Պայթյունի հետեւանքով տուժած տղամարդու վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, կնոջը ցուցված է վիրահատություն |armtimes.com|

armtimes.com: Երեւանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռայնիսի փողոցի թիվ 3 շենքի պայթյունի հետեւանքով տուժած քաղաքացիների վիճակը նույնն է. ներկա պահին կնոջ վիճակը ծանր է, իսկ տղամարդունը՝ ծայրահեղ ծանր: Նրանք գտնվում են «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցում:

Երեւանի պետական բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանից տեղեկացանք, որ տուժած տղամարդն այժմ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, նրա վիճակն ամեն վայրկյան կարող է ավելի վատանալ:

Հիշեցնենք, որ 41-ամյա տղամարդու մոտ առկա են մարմնի եւ վերջույթների տարածուն այրվածքներ:

Դանիելյանի խոսքով՝ 71-ամյա կինը հետազոտվել է, ցուցված է վիրահատություն: Նրա մոտ առկա են անրակոսկրի եւ քթոսկրի կոտրվածքներ, մարմնի եւ դեմքի քերծվածքներ, սակայն կյանքին վտանգ չի սպառնում: Այս պահին դեռ չենք կարող ասել, թե կոնկրետ երբ կկատարվի վիրահատությունը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել