Հունաստանը Իտալիայի, Ֆրանսիայի և Կիպրոսի հետ զորավարժություններ կանցկացնի Արևելյան Միջերկրականում |ermenihaber.am|
14:32 - 26 օգոստոսի, 2020

Հունաստանը Իտալիայի, Ֆրանսիայի և Կիպրոսի հետ զորավարժություններ կանցկացնի Արևելյան Միջերկրականում |ermenihaber.am|

ermenihaber.am: Միջերկրական ծովի արևելյան հատվածում թուրք-հունական հարաբերություններում առկա լարվածությունը շարունակում է սրվել:

Հունաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է Արևելյան Միջերկրականում Ֆրանսիայի, Կիպրոսի Հանրապետության և Իտալիայի մասնակցությամբ եռօրյա զորավարժություններ անցկացնելու մասին:  

Նախօրեին Թուրքիայի պաշտպանական գերատեսչությունը հայտարարել էր իտալական ռազմանավի մասնակցությամբ մեկօրյա ծովային ուսումնավարժանքի անցկացման մասին: Վարժանքներն իրականացվել են Միջերկրականի այն հատվածում, որտեղ Հունաստանի անհամաձայնության պայմաններում սեյսմիկ հետազոտություններ է իրականացնում թուրքական «Oruç Reis» նավը։

Հունաստանի ՊՆ-ի հայտարարության մեջ ասվում է, որ զորավարժություններն անցկացվելու են Կրետե կղզու հարավում: Նշվում է, որ զորավարժություններին մասնակցելու են հունական ուժերին պատկանով F-16 կործանիչներ և ֆրանսիական արտադրության «Dassault Rafale» 4-րդ սերնդի բարելավված աստիճանի բազմաֆունկցիոնալ կործանիչներ, որոնք արդեն իսկ տեղակայվել են Կիպրոսի Հանրապետությունում:  

Այդ թեմայով հայտարարություն է տարածել նաև Ֆրանսիայի ԶՈՒ-ն: Ըստ այդմ` Ֆրանսիան զորավարժություններին կմասնակցի 3 կործանիչով և 1 ֆրեգատով։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել