Թրամփը կարծում է, որ վերընտրվելու դեպքում Իրանի հետ համաձայնության կհասնի երեք շաբաթվա ընթացքում |armenpress.am|
12:00 - 24 օգոստոսի, 2020

Թրամփը կարծում է, որ վերընտրվելու դեպքում Իրանի հետ համաձայնության կհասնի երեք շաբաթվա ընթացքում |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կարծում Է, որ նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններում հաղթանակի դեպքում Իրանի հետ համաձայնությունների կհասնի մոտավորապես երեք շաբաթվա ընթացքում: Այդ մասին  նա հայտարարել Է Fox News հեռուստաալիքի լրարգողներին տված հարցազրույցում, որը եթեր Է դուրս եկել օգոստոսի 23-ին: Պատմելով, թե ինքն ինչ ուղեգիծ կվարի վերընտրվելու դեպքում, նա նշել Է. «Իրանի հետ գործարք կկնքեմ առաջին երեք շաբաթվա ընթացքում»:

«Նրանք պարզապես սպասում են: Նրանք սաստիկ ցանկանում են գործարք կնքել,- հավելել Է Թրամփը:- Նրանք ցանկանում են հասկանալ, թե ինչ կլինի»: «Բայց եթե հաղթի (դեմոկրատների թեկնածու Ջոզեֆ) Բայդենը, ապա նրանք կկնքեն եւս մեկ նույնպիսի գործարք, ինչպս Ջոն Քերիի հետ, որն անիրազեկ Է, Բարաք Օբամայի հետ, որը, ճիշտն ասած, այն ինչ վերաբերում Է գործարքներ կնքելուն, անիրազեկ Է»,- ասել Է Միացյալ Նահանգների ղեկավարը:

՛ Իրանը եւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամները (Ռուսաստան, Մեծ Բրիտանիա, Չինաստան, ԱՄՆ, Ֆրանսիա), ինչպես նաեւ Գերմանիան 2015 թվականին մշակեցին Գործողությունների համատեղ համապարփակ պլանը (ԳՀՀՊ), որը սահմանափակում Էր Թեհրանի միջուկային մշակումները՝ ՄԱԿ-ի պատժամիջոցների եւ ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի միակողմանի սահմանափակիչ միջոցների վերացման փոխարեն:

Այն ժամանակ ԱՄՆ-ի նախագահը դեմոկրատ Օբաման Էր, պետքարտուղարը՝ Քերին: 2018 թվականի մայիսին Թրամփի վարչակազմը հայտարարեց ԳՀՀՊ-ից ԱՄՆ-ի դուրս գալու մասին եւ Իրանի դեմ տնտեսական պատժամիջոցներ սահմանեց:

Թրամփը բազմիցս պնդել Է, որ պատրաստ Է վերսկսելու երկխոսությունն Իրանի իշխանությոնների հետ: Նրա խոսքով՝ Վաշինգտոնը շահագրգռված Է ԳՀՀՊ-ն փոխարինելու մի այլ պայմանագրով, որն ընդգրկեր ոչ մայն Իրանի միջուկային ծրագիրը, այլեւ լայն սպեկտրի այլ հարցեր, ներառյալ Թեհրանի հրթիռային ծրագիրը եւ նրա տարածաշրջանային քաղաքականությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել