Կիմ Չեն Ընը խոստովանել է, որ Հյուսիսային Կորեայի բնակչության կենսամակարդակը բարելավել չի հաջողվում |azatutyun.am|
14:08 - 20 օգոստոսի, 2020

Կիմ Չեն Ընը խոստովանել է, որ Հյուսիսային Կորեայի բնակչության կենսամակարդակը բարելավել չի հաջողվում |azatutyun.am|

azatutyun.am: Հյուսիսային Կորեայի կառավարող Աշխատանքային կուսակցությունը 2021 թվականի հունվարին համագումար կհրավիրի՝ երկրի տնտեսության զարգացմանն ուղղված հնգամյա նոր պլան հաստատելու նպատակով։ Այդ մասին նախօրեին հայտարարել է Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընը՝ խոստովանելով, որ վերջին շրջանում երկիրը բախվել է մի շարք լուրջ բարդությունների։

«Մենք պետք է հետագա պայքարի ճիշտ մարտավարություն և ռազմավարություն ընտրենք՝ դասեր քաղելով նախորդ հինգ տարիների զարգացումներից», - Հյուսիսային Կորեայի ղեկավարի խոսքերն է մեջբերել երկրի պետական հեռուստատեսությունը։

«Մենք մի շարք ասպարեզներում անսպասելի և անխուսափելի մարտահրավերների ենք բախվել», - հայտարարել է Կիմ Չեն Ընը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել