Հունաստանի և Եգիպտոսի միջև կնքված համաձայնագիրն օրենքի ուժ չունի․ Թուրքիայի ՊՆ |ermenihaber.am|
11:43 - 19 օգոստոսի, 2020

Հունաստանի և Եգիպտոսի միջև կնքված համաձայնագիրն օրենքի ուժ չունի․ Թուրքիայի ՊՆ |ermenihaber.am|

ermenihaber.am: Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը օգոստոսի 18-ին Լիբիա կատարելիք այցից առաջ լրագրողների հետ հարցազրույցում անդրադարձել է Արևելյան Միջերկրականում տեղի ունեցող վերջին զարգացումներին:

Աքարը, կրկնելով Թուրքիայի բարձրաստիճան ղեկավարության կողմից հնչեցված պնդումները, նշել է, որ իրենք Միջերկրական ծովի արևելյան հատվածում շարունակում են «պաշտպանել» ինչպես Թուրքիայի, այնպես էլ Կիպրոսի թուրքերի «իրավունքները»: 

Անդրադառնալով Արևելյան Միջերկրականում թուրք-հունական լարվածության սրմանը զուգընթաց ծովային սահմանների սահմանազատման վերաբերյալ վերջերս Հունաստանի ու Եգիպտոսի միջև ստորագրված համաձայնագրին` Թուրքիայի պաշտպանության նախարարն ասել է.

«Հունաստանի և Եգիպտոսի միջև բացառիկ տնտեսական գոտու վերաբերյալ համաձայնագիրն օրենքի ուժ չունի»:

Նրա պնդմամբ` նշյալ համաձայնագիրը հակասում է ինչպես Հունաստանի, այնպես էլ Եգիպտոսի ժողովրդի շահերին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել