azatutyun.am: Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլը ենթարկվել է հրթիռակոծության, վիրավորվել է առնվազն 10-ը մարդ: Գրոհից հետո օտարերկրյա դեսպանատներն անմիջապես փակվել են:
Ընդհանուր հաշվով 14 հրթիռ է արձակվել Քաբուլի վրա, դրանցից 4-ը հարվածել են «Կանաչ գոտի» թաղամասին, որտեղ գտնվում են օտարերկրյա դիվանագիտական առաքելությունները, ՆԱՏՕ-ի կենտրոնակայանը և միջազգային կամզակերպությունների գրասենյակները:
Ձերբակալվել է երկու կասկածյալ: Միջադեպից ընդամենը ժամեր առաջ նախագահ Աշրաֆ Գանին մասնակցել է Աֆղանստանի անկախության օրվան նվիրված հանրային միջոցառմանը:
Աֆղանստանում երկրաշարժի զոհերի թիվն անցել է 2 հազար 400-ը |azatutyun.am|
10:05 - 09 հոկտեմբերի, 2023
comment.count (0)