Հունաստանի հետ հարաբերությունները հարկավոր է կարգավորել բացառապես երկխոսության միջոցով․ Էրդողան |azatutyun.am|
16:12 - 13 օգոստոսի, 2020

Հունաստանի հետ հարաբերությունները հարկավոր է կարգավորել բացառապես երկխոսության միջոցով․ Էրդողան |azatutyun.am|

azatutyun.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսքով` Հունաստանի հետ տարաձայնությունները հարկավոր է լուծել բացառապես խաղաղ ճանապարհով։ Այս մասին Էրդողանը հայտարարել է այսօր Անկարայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության պատգամավորների հետ հանդիպման ժամանակ։

«Միջերկրական ծովի արևելյան հատվածում խնդիրների լուծման տարբերակներն են բանակցություններն ու երկխոսությունը։ Եթե մենք բանականությամբ առաջնորդվենք, ապա հնարավոր կլինի բոլոր կողմերի համար ընդունելի լուծում գտնել։ Մենք արկածախնդրության դիմելու, իրավիճակը արհեստականորեն սրելու որևէ ցանկություն չունենք», - հայտարարում էր Թուրքիայի նախագահը։

Դրան զուգահեռ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան կշարունակի Միջերկրականի՝ էներգակիրներով հարուստ արևելյան հատվածում երկրաբանական հետախուզություն իրականացնել։

Միջերկրականի մի շարք հատվածների պատկանելության շուրջ թուրք-հունական վեճը վերջին շրջանում սրվել է։ Օգոստոսի 10-ին և 11-ին Թուրքիան լայնածավալ զորավարժություններ է անցկացրել այս շրջանում։ Դրան ի պատասխան Կրետեյում մեկնարկել են հույն-ֆրանսիական համատեղ զորավարժությունները։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել