Հարավային Կորեայում 33 մարդ Է զոհվել եւ ինն անհայտ կորել սաստիկ անձրեւների պատճառով |armenpress.am|
11:34 - 12 օգոստոսի, 2020

Հարավային Կորեայում 33 մարդ Է զոհվել եւ ինն անհայտ կորել սաստիկ անձրեւների պատճառով |armenpress.am|

armenpress.am: Կորեայի Հանրապետությունում 2011 թվականից ի վեր առավելագույն քանակությամբ զոհեր են արձանագրվել շարունակվող տեղատարափ անձրեւների հետեւանքով: Օգոստոսի 1-ից երկրում զոհվել Է 33 մարդ, ինը հոգի անհայտ կորել, եւս ութը տուժել Է, օգոստոսի 12-ին հայտնել Է Տարերային աղետների հակազդման կենտրոնական շտաբը:

Տարերքի հարվածի պատճառով տարահանվել Է ավելի քան 7 հազար մարդ, նրանցից շատարը մինչեւ հիմա չեն կարողանում վերադառնալ իրենց տները: Վնասվել Է շուրջ վեց հազար տուն, նույնքնան գյուղատնտեսական ջերմոց, 2,5 հազար անասնաբուծական տնտեսություն եւ պահեստ: Ամբողջ երկրում ջրով Է հեղեղվել ավելի քան 27 հազար հեկտար գյուտնտեսական հանդակ:

Այդ առնչությամբ կառավարությունը պլանավորում Է լրացուցիչ աղետի հատուկ գոտիներ հայտարարել որոշ տարածաշրջաններ, որոնք առավել խիստ են տուժել անձրեւներից: Անցյալ շաբաթ այդ ցանկ Է մտել յոթ շրջան: Իշխանությունները նաեւ հայտարարել են, որ կրկնակի կավելացնեն տարերային աղետներից տուժածներին վճարվող դրամական օգնության ծավալները:

Այսպես, զոհվածների ընտանիքներին փոխհատուցումը 8,4 հազար դոլարից կաճի մինչեւ 16,8 հազար դոլար, իսկ հեղեղումներից տուժածներինը՝ 840 դոլարից մինչեւ 1680 դոլար: Реклама 13 Կառավարությունը որոշել Է օգտագործել բոլոր մատչելի ֆինանսական պաշարները հորդ անձրեւների հետեւանքների վերացման նպատակով, ինչի համար արդեն նախապատրաստել Է մի շարք միջոցներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել