Հունաստանի և Կատարի ինքնաթիռները օգնություն են տարել Բեյրութ
 |shantnews.am|
21:50 - 05 օգոստոսի, 2020

Հունաստանի և Կատարի ինքնաթիռները օգնություն են տարել Բեյրութ |shantnews.am|

shantnews.am: Օգոստոսի 4-ին Բեյրութում տեղի ունեցած հզոր պայթյուններից հետո բազմաթիվ պետություններ օգնություն են առաջարկել Լիբանանին: Այդ պետությունների շարքում են Եվրոպական Միությունը, Թուրքիան և Պարսից ծոցի երկրները:

Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Կատարի պետական լրատվական գործակալությունը հայտարարել է, որ այսօր բժշկական պարագաներ տանող առաջին ինքնաթիռը մեկնել է Լիբանան: Դրան ավելի ուշ կհետևի ևս 3 ինքնաթիռ, որոնք կտանեն 500-ական մահճակալով 2 դաշտային հիվանդանոց՝ հագեցած բոլոր անհրաժեշտ բժշկական սարքավորումներով:

Հունաստանի իշխանությունները նույնպես հաղորդել են, որ երեկ Բեյրութ են ուղարկել C-130 ուղղաթիռ, որը տարել է 12 փրկարարի և բժշկական պարագաներ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել