Թրամփը հայտարարել Է, որ կկրճատի իր զորակազմն Աֆղանստանում |armenpress.am|
13:28 - 04 օգոստոսի, 2020

Թրամփը հայտարարել Է, որ կկրճատի իր զորակազմն Աֆղանստանում |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել Է, որ Միացյալ Նահանգներն ամերիկացի զինծառայողների թվաքանակը Աֆղանստանում մոտ ժամանակներս կկրճատի մինչեւ չորս հազար:

«Մենք շատ կարճ ժամանակաշրջանում (զորակազմի թվաքանակը) կկրճատենք մինչեւ ութ հազար, այնուհետեւ կկրճատենք մինչեւ չորս հազար: Մենք այժմ բանակցություններ ենք վարում»,-ասել Է Թրամփը Axios պորտալին տված հարցազրույցում:

Նա չի ճշտել, թե հատկապես երբ տեղի կունենա զորակազմի կրճատումը: «Շատ շուտով»,-խոստացել Է Թրամփը՝ հրաժարվելով նշել կոնկրետ ժամանակային շրջանակներ: Լրագրողի այն հարցին, թե որքան կլինի զորակազմի թվաքանակն Աֆղանստանում ԱՄՆ-ի նոյեմբերյան ընտրությունների ժամանակ, Թրամփը պատասխանել Է, որ այն կկազմի, «հավանաբար, 4-ից մինչեւ 5 հազար»:

Փետրվարի վերջին Քատարում կայացած արարողության ընթացքում ԱՄՆ-ը եւ «Թալիբան» արմատական շարժումն ստորագրել են պատերազմի ավելի քան 18 տարվա ընթացքում առաջին հաշտության համաձայնագիրը, որը նախատեսում Է Աֆղանստանից օտարերկրյա զորքերի դուրսբերում 14 ամսվա ընթացքում եւ միջաֆղանական երկխոսության սկսում գերիների փոխանակման գործարքի ավարտից հետո:

Ավելի վաղ պետքարտուղար Մայք Փոմպեոն հայտարարել Էր, որ ԱՄՆ-ը պլանավորում Է զորքերն ամբողջությամբ Աֆղանստանից դուրս բերել մինչեւ 2021 թվականի մայիսը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել