Դավիթ Խաժակյանի վարորդին մեղադրանք է առաջադրվել |pastinfo.am|
09:11 - 04 օգոստոսի, 2020

Դավիթ Խաժակյանի վարորդին մեղադրանք է առաջադրվել |pastinfo.am|

pastinfo.am: Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի վարորդի նկատմամբ քրեական գործ է հարուցվել։ Այս մասին հայտնեց ինքը՝ Դավիթ Խաժակյանը. «Իմ վարորոդին առնչվող գործի հետ կապված նորությունն այն է, որ վարորդի նկատմամբ քրեական գործ է հարուցվել։

Այս պահին մանրամասներին շատ չեմ տիրապետում, բայց ընդհանուր իմաստով ամբողջ պատմությունը հետևյալն է՝ նրա կողմից աշխատանքին քիչ ներկայանալը, այսինքն՝ այնքանով, որքանով ես նրա առաջ աշխատանքային պարտավորություններ եմ դրել, սա փորձել են կապել համայնքից միջոցներ հափշտակելու քրեական հոդվածի հետ։ Իմ վարորդն ունի փաստաբան, միասին գործին ընթացք կտան, բայց զարմանալին ու միաժամանակ՝ ծիծաղելին այն է, որ այս գործով զբաղվում է ո՛չ ավել, ո՛չ պակաս՝ քննաչական ծառայության հատուկ կարևորության գործերի բաժինը»։

Ավելին՝ pastinfo.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել