Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները հեռախոսազրույց են ունեցել |ermenihaber.am|
12:36 - 31 հուլիսի, 2020

Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները հեռախոսազրույց են ունեցել |ermenihaber.am|

ermenihaber.am: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Կողմերը փոխադարձ շնորհավորանքներն են հայտնել մուսուլմանական «Քուրբան բայրամը» տոնի կապակցությամբ (զոհաբերության տոն, որով ավարտվում է հաջը)։

Այս մասին հայտարարություն է տարածել Ադրբեջանի նախագահականը։ 

Նշվում է, որ երկու երկրի ղեկավարները գոհունակությամբ են արձանագրել Թուրքիայի և Ադրբեջանի միջև հարաբերությունների օրեցօր զարգացումը և համոզմունք հայտնել, որ երկկողմ հարաբերությունները կշարունակվեն ամրապնդվել։ 

Էրդողանը և Ալիևը նշել են, որ Ադրբեջանում մեկնարկած թուրք-ադրբեջանական համատեղ լայնամասշտաբ զորավարժությունները «բարեհաջող կերպով են ընթանում»։ 

Նրանց համոզմամբ՝ այդ զորավարժությունները երկու երկրների «բարեկամական և եղբայրական հարաբերությունների մեկ այլ դրսևորում են»։ 

Ադրբեջանի նախագահը, անդրադառնալով նաև հայ-ադրբեջանական սահմանային վերջին զարգացումներին, Էրդողանին հայտնել է, որ «բարձր են գնահատում Թուրքիայի վճռական աջակցությունն Ադրբեջանին»։ 

Աղբյուրի հաղորդմամբ՝ Էրդողանը և Ալիևը քննարկել են նաև երկկողմ հարաբերությունններին առնչվող մի շարք այլ հարցեր։  


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել