Ըստ Չավուշօղլուի՝ Հայաստանին օգտագործել է պանդեմիայի առիթը և հարձակվել Ադրբեջանի վրա |ermenihaber.am|
13:34 - 29 հուլիսի, 2020

Ըստ Չավուշօղլուի՝ Հայաստանին օգտագործել է պանդեմիայի առիթը և հարձակվել Ադրբեջանի վրա |ermenihaber.am|

ermenihaber.am: style="font-weight: 400;">Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն տեսակապի միջոցով մասնակցել է Անթալիայում անցկացված դիվանագիտական ֆորումին։ Չավուշօղլուն անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան սահմանային լարվածության խնդրին։ Թուրքիայի ԱԳ նախարարը, խեղաթյուրելով իրականությունը, Հայաստանին մեղադրել է համաճարակային իրավիճակը օգտագործելու և Ադրբեջանի վրա հարձակվելու մեջ։ 

Նա մասնավորապես նշել է․ «Համավարակի շրջանում, երբ սպասում ենք, որ բախումները պետք է ավարտվեն, երբ ջանում ենք այս իրավիճակը վերափոխել երկխոսության և խաղաղության առիթի, Հայաստանն այս ընկալմանը հակառակ է գործում և օգտագործում է համավարակով պայմանավորված իրավիճակը, ինչպես ականատես եղանք Ադրբեջանի տարածքներին ուղղված հարձակումների պարագայում»։

Ֆորումին տեսակապով մասնակցել են նաև Ադրբեջանի նորանշանակ արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը, Ճապոնիայի ԱԳ հարցերով պատասխանատու պետնախարար Սուզուկի Կեիսուկեն, ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալ և ՄԱԿ-ի Ասիայի և Խաղաղ օվկիանոսի երկրների համար Տնտեսական և սոցիալական հանձնաժողովի գործադիր քարտուղար Արմիդա Սալսիահ Ալիսջահաբանան։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել