Ճապոնիան մտահոգություն է հայտնել Հայաստան-Ադրբեջան սահմանին զինված առճակատման կապակցությամբ

 |armenpress.am|
22:15 - 16 հուլիսի, 2020

Ճապոնիան մտահոգություն է հայտնել Հայաստան-Ադրբեջան սահմանին զինված առճակատման կապակցությամբ |armenpress.am|

armenpress.am: Ճապոնիան մտահոգություն է հայտնել Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով զինված առճակատման և դրա հետևանքով մարդկային կորուստների կապակցությամբ։ Ներկայացնում ենք Ճապոնիայի ԱԳՆ մամուլի քարտուղար Օտակա Մասատոյի հայտարարությունը:

«Ճապոնիան կոչ է անում բոլոր շահագրգիռ կողմերին դադարեցնել ռազմական գործողությունները և առավելագույն զսպվածություն ցուցաբերել։ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության վերջնական կարգավորումն էական նշանակություն ունի կովկասյան տարածաշրջանի խաղաղության և կայունության համար: Ճապոնիան իր լիարժեք աջակցությունն է հայտնում երկու երկների միջև հակամարտության հանգուցալուծմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ջանքերին և ակնկալում է միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա խաղաղ կարգավորում»,- նշված է Ճապոնիայի ԱԳՆ հայտարարության մեջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել