Էլմար Մամեդյարովն ազատվել է Ադրբեջանի ԱԳ նախարարի պաշտոնից, նրան կփոխարինի կրթության նախարարը
15:46 - 16 հուլիսի, 2020

Էլմար Մամեդյարովն ազատվել է Ադրբեջանի ԱԳ նախարարի պաշտոնից, նրան կփոխարինի կրթության նախարարը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել է Էլմար Մամեդյարովին երկրի արտաքին գործերի նախարարի պաշտոնից ազատելու հրամանը։ Մեկ այլ որոշմամբ՝ Ադրբեջանի արտգործնախարար է նշանակվել Ջեյհուլ Բայրամովը, որը 2018 թվականից զբաղեցնում էր կրթության նախարարի պաշտոնը։ 

Հիշեցնենք, որ Էլմար Մամեդյարովը Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի պաշտոնը զբաղեցնում էր 2004 թվականի ապրիլի 2-ից:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել