Moderna-ն կորոնավիրուսի դեմ պոտենցիալ պատվաստանյութ մատակարարելու համաձայնագիր է կնքել

 |armenpress.am|
22:54 - 09 հուլիսի, 2020

Moderna-ն կորոնավիրուսի դեմ պոտենցիալ պատվաստանյութ մատակարարելու համաձայնագիր է կնքել |armenpress.am|

armenpress.am: Հայազգի գործարար Նուբար Աֆեյանի Moderna Inc ընկերությունն ԱՄՆ սահմաններից դուրս կորոնավիրուսի դեմ պոտենցիալ պատվաստանյութ մատակարարելու մասին համաձայնագիր է կնքել իսպանական Laboratorios Farmacéuticos Rovi SA ընկերության հետ: Այս մասին հաղորդում է Reuters-ը:

Moderna ընկերությունն ԱՄՆ-ում մարդկանց վրա պատվաստանյութը փորձարկած առաջին ընկերությունն է: Ընկերությունը մտադիր է այս ամիս սկսել ուշ փուլի փորձարկումները:

Ավելի վաղ ընկերությունն արտադրության մեծացման մասին համաձայնագիր է կնքել ԱՄՆ կառավարության հետ և 10-ամյա համագործակցության պայմանագիր շվեյցարական Lonza Group AG –ի հետ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել