Իջևանի ոստիկանները 8 խմ ապօրինի փայտանյութով բեռնատար են հայտնաբերել

10:12 - 08 հուլիսի, 2020

Հուլիսի 2-ին, ժամը 20.30-ի սահմաններում, ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողները բնապահպանական ոլորտի իրավախախտումներ հայտնաբերելու և կանխարգելելու նպատակով Աչաջուր գյուղում ստուգել են նույն գյուղի 32-ամյա մի բնակչի 8 խմ փայտանյութով բեռնված «ԳԱԶ-66» մակնիշի մեքենան: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։

Բեռնատարի վարորդը վառելափայտի օրինականությունը վկայող փաստաթուղթ չի ներկայացրել, հայտնել է, որ ձեռք է բերել «Սևքար» անտառտնտեսության տարածքից:

Փայտանյութով բեռնված մեքենան տեղափոխվել է ոստիկանության Իջևանի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Նշանակվել է մասնագիտական ստուգում:
Հանգամանքները պարզվում են: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել