Արարատ Միրզոյանը շնորհավորել է դատախազներին եւ դատախազության համակարգի աշխատակիցներին մասնագիտական տոնի կապակցությամբ
12:47 - 01 հուլիսի, 2020

Արարատ Միրզոյանը շնորհավորել է դատախազներին եւ դատախազության համակարգի աշխատակիցներին մասնագիտական տոնի կապակցությամբ

Արարատ Միրզոյանը շնորհավորել է դատախազներին եւ դատախազության համակարգի աշխատակիցներին մասնագիտական տոնի կապակցությամբ․

«Հարգելի' դատախազներ եւ դատախազության աշխատակիցներ,

Շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի կապակցությամբ: Մեր օրերում դատախազությունը, ինչպես պետական ծառայության բազմաթիվ այլ ոլորտներ, շարունակապես վերափոխվում են` իրականացնելու համար քաղաքացու եւ պետության շահերին ծառայելու, Հայաստանի Հանրապետությունում օրինականությունը եւ իրավունքի գերակայությունը ապահովելու իրենց առաքելությունը:

Այսօր դուք ուժերի գերլարումով եք աշխատում տարիներ շարունակ տեղի ունեցած հանցագործությունների արդյունքում մեր պետությանը հասցված վնասները վերականգնելու եւ զանազան հանցագործություններին իրավական գնահատականի արժանացնելու ուղղությամբ: Ուզում եմ արձանագրել, որ ձեր ծառայությունը գտնվում է պետության բարձրագույն ղեկավարության ուշադրության եւ հոգածության կենտրոնում: Հատկապես կարեւոր եմ համարում առանց մեղադրական դատավճռի ապօրինի գույքի բռնագանձման օրենքի կենսագործման ուղղությամբ դատախազության համակարգում ընթանող կառուցվածքային նախապատրաստական լրջագույն աշխատանքները:

Վստահ եմ, որ ձեր նվիրումի եւ անմնացորդ աշխատանքի արդյունքում է'լ ավելի է բարձրանալու դատախազության նկատմամբ հանրային վստահությունն ու աջակցությունը: Արիություն եւ նորանոր հաջողություններ եմ մաղթում պատվաբեր ձեր աշխատանքում»,-ասված է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի շնորհավորական ուղերձում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել