Էդմոն Մարուքյանը հարցմամբ դիմել է ՀՀ նախագահին՝ պարզելու, թե Արարատ Միրզոյանի հետ ինչ քննարկում է ունեցել
17:31 - 30 հունիսի, 2020

Էդմոն Մարուքյանը հարցմամբ դիմել է ՀՀ նախագահին՝ պարզելու, թե Արարատ Միրզոյանի հետ ինչ քննարկում է ունեցել

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը տեղեկացնում է, որ երեկ՝ հունիսի 29-ին, հարցմամբ դիմել է Հանրապետության Նախագահ Արմեն Սարգսյանին։

 «Նախագահ Սարգսյանից մասնավորապես խնդրել եմ պարզաբանել, թե ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հունիսի 22-ին, երբ խորհրդարանում քննարկվում էր Նախագահին ԱԺ կողմից ընդունված սահմանադրական փոփոխություններն ստորագրելու լիազորությունից զրկելու վերաբերյալ նախագիծը, իր հետ նախապես ունեցած ինչ քննարկումների մասին է խոսել։ Գրության այլ մանրամասներին կարող եք ծանոթանալ ստորև»,- գրել է Մարուքյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել