Սահմանադրական կարգի տապալման մասին խոսք լինել չի կարող, և «Իմ քայլը» խմբակցությունը որևէ կերպ չի կարող մասնակից լինել նման պրոցեսի․ Լիլիթ Մակունց
15:33 - 24 հունիսի, 2020

Սահմանադրական կարգի տապալման մասին խոսք լինել չի կարող, և «Իմ քայլը» խմբակցությունը որևէ կերպ չի կարող մասնակից լինել նման պրոցեսի․ Լիլիթ Մակունց

Սահմանադրական կարգի տապալման մասին խոսք լինել չի կարող, և «Իմ քայլը» խմբակցությունը որևէ կերպ չի կարող մասնակից լինել նման պրոցեսի: «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներն իրականացնում են ժողովրդի քվեով տրված իրենց պարտականությունները, մասնավորապես, 2015թ. սահմանադրությանը համապատասխանեցնել ՍԴ ներկայիս մոդելը, որ այժմ չի համապատասխանում, և անում է դա օրենքին համապատասխան: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբացության ղեկավար Լիլիթ Մակունցը։ 

Վերջինս նշեց, որ ՍԴ-ն որպես դատական իշխանության կարևոր կենտրոններից մեկը, առնվազն մթնոլորտի առումով մեծ ազդեցություն ունի դատական համակարգի վրա:

Հարցին, թե միջազգային հանրությունն ինչպե՞ս կընդունի այն հանգամանքը, որ  սահմանադրության փոփոխությունները խորհրդարանը քննարկեց ընդդիմադիր խմբակցությունների բացակայության պայմաններում, պատգաամվորը պատասխանեց․

«Եթե խոսում ենք միջազգային գործընկերների կարծիքի մասին, ի դեմս Վենետիկի հանձնաժողովի եզրակացության, ապա ամեն ինչ առավել քան հստակ է. եզրակացության առանցքային, կոնցեպտուալ հատվածի հետ կապված տարաձայնություններ չկան, իսկ մնացյալ դետալների առումով ընտրել ենք ճանապարհը, որ կարող է թուլացնել լարված իրավիճակը: Եվ հիշեցնեմ՝ Վենետիկի հանձնաժողովի կարծիքը խորհրդատվական է և պարտադիր բնույթ չի կրում: Ինչ վերաբերում է խորհրդարանական մեծամասնության քվեարկությանը, ապա ընդդիմության իրավունքն է՝ մասնակցել կամ չմասնակցել: Եվ քաղաքական մեծամասնությունն այստեղ որոշում չի կայացնում: Մյուս կողմից ԱԺ կանոնակարգ օրենքով, սահմանադրությամբ սահմանվում են, թե ինչպես են ընդունվում ԱԺ որոշումները»:

Լրագրողների այն հարցին, թե արդյոք խորհրդարանական մեծամասնությունն արդեն ունի ՍԴ դատավաորների թեկանծուներ, Մակունցը պատասխանեց, որ սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուները ներկայացվում են ՀՀ նախագահի, կառավարության և դատավորների ընդհանուր ժողովի կողմից:

«Ինչպես գիտեք հանրապետության նախագահի կողմից ստորագրության հրապարակման պահից հետո 24 ժամ անց ԱԺ նախագահը արդեն կարող է հրապարակել պատգամավորների կողմից իրականացրած քվեարկության արդյունքները։ Դրանից հետո, դարձյալ 24 ժամ անց քվեարկությունը կմտնի ուժի մեջ։ Երբ նրանք ներկայացնեն, այդ ժամանակ էլ կքննարկենք: Դա «Իմ քայլը» խմբակցության տիրույթում չէ»,- ասաց խմբակցության ղեկավարը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել