Սահմանադրական դատարանում փոփոխություններ անելու համար այս պահին անցումային փուլ պետք չէ․ Լիլիթ Մակունց
16:44 - 22 հունիսի, 2020

Սահմանադրական դատարանում փոփոխություններ անելու համար այս պահին անցումային փուլ պետք չէ․ Լիլիթ Մակունց

Ցանկացած  առիթով, երբ մենք փորձում ենք ՍԴ-ի շուրջ ձևավորված այս թնջուկը բացել և հաղթահարել, չգիտես ինչու ընդդիմությունը միշտ այն որակում է որպես հակապետական քայլ։ Ընդ որում, երբ փորձ էր արվում դա անել հանրաքվեի միջոցով նույն  որակավորումներ էին հնչում։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։ 

«Այն ժամանակ էլ կար հակառակ կարծիքը, որ լավագույն տարբերակը Ազգային ժողովում քննարկելն է և ԱԺ-ում որոշումներ կայացնելը։ Շատ ուրախ կլինեի, որ ընդդիմության այն ներկայացուցիչները, ովքեր նման կարծիք են հայտնել այսօր ներկա լինեին և իրենց դիրքորոշումը հայտնեին քաղաքացիներին, այդ թվում այն քաղաքացիներին, ովքեր իրենց ձայն են տվել։ ՀՀ սահմանադրությամբ, օրենքներով, ԱԺ կանոնակարգ օրենքով հստակ սահմանվում է բոլոր այն լիազորությունները  և գործառույթները, որը կարող է կատարել ԱԺ պատագամվորը  և այդ լիազորություններից և օրենքի շրջանակից դուրս որևէ գործողություն չի կատարվում։

Մեզ միշտ  հետաքրքրում է ընդդիմության կարծիքը , քաղաքացիական հասարակության և միջազգային գործընկերների կարծիքը։ Այդ միջազգային գործընկերների հետ խորհրդակցությունների արդյունքում է, որ ԱԺ ներկայացավել է այն նախագիծը, որը ներկայացվել է։ Ի սկզբանե  մեր մոտեցումը բոլորովին այլ էր , բայց ԱԺ քննարկման դատի ներկայացվել է այլ նախագիծ։  «Իմ քայլը» խմբակցությունը համաձայն է այն կարծիքին, որ  Սահմանադրական դատարանում փոփոխություններ անելու համար այս պահին անցումային փուլ պետք չէ։

Հանձնաժողովի կարծիքում նշվում է, որ ՀՀ իշխանությունները, իրավիճակը գնահատելով, պետք է որոշումներ կատարեն անցումային փուլի տևողության համար։ Իրականում 2018-ից հետո է սկսվել անցումային փուլը և 1.5 տարի անցել է այդ շրջանից։ Բացի այդ, Վենետիկի կարծիքը խորհրդատվական է, և պարտադիր բնույթ չի կրում»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել