2 տարում մեղադրյալի 26-ամյա որդու բանկային հաշիվներին շուրջ 18 մլն դոլարին համարժեք դրամի մուտք է եղել. գլխավոր դատախազ |armtimes.com|
12:08 - 19 հունիսի, 2019

2 տարում մեղադրյալի 26-ամյա որդու բանկային հաշիվներին շուրջ 18 մլն դոլարին համարժեք դրամի մուտք է եղել. գլխավոր դատախազ |armtimes.com|

armtimes.com: ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում Ռոբերտ Քոչարյաի եւ մյուսների գործով բողոքների քննության ժամանակ քիչ առաջ ելույթով հանդես եկավ նաեւ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյան: Նա նշեց, որ առաջին ատյանի դատարանի դատական ակտի վերլուծությունը ակնհայտորեն վկայում է, որ առաջին ատյանի դատարանը խուսափել է սեփական գնահատականները հնչեցնել հիմնավոր կասկածի առնչությամբ:

«Զավեշտալի ենք համարում, որ գործն ըստ էության քննության համար վարույթ ընդունած դատավորը, ձեռքի տակ ունենալով ողջ գործի նյութերը, իր որոշման մեջ կրավորական կերպով արձանագրում է այն հիմնավոր կասկածի առնչությամբ նախկին դատարանների դիրքորոշումները: Մեր գնահատմամբ՝ սա ոչ այլ ինչ է, քան տվյալ գործով արդարատատություն իրականացնելուց խուսափելու միտում:

Նա ասաց, որ առաջին ատյանի դատարանին փաստարկված եւ մանրամասն ներկայացվել է Սահամանադրական կարգը տապալելու մեղադրանքի նկարագրությունը՝ հանցավոր սխեմայի առաձին փուլերով եւ դրանք վկայով ապացույցներով»,- նշեց Դավթյանը:

Խոսելով Քոչարյանին առաջադրված կաշառքի դրվագի մասին, դատախազն ասաց, որ դատարանում մանրամասն ներկայացվել է գործում առկա ապացույցները, դրանց կապն ու վերլուծությունը ի հիմնավորումն մեղադրանքի, մասնավորապես գործով անցնող վկաների ցուցմունքները:

«Դատարանը բացարձակ սեփական դիրքորոշում չի հայտնել նշվածի առնչությամբ՝ արձանագրելով միայն սույն դրվագով նախաքննության փուլում հիմնավոր կասկածը մերժած դատարանների դիրքորոշումները, կրկին մոռանալով, որ նախորդ փուլերում դատարանները այդ չափ նյութ իրենց ձեռքի տակ չեն ունեցել ձեռքի տակ»,- ասաց նա:

Վերջինս անդրադառնալով կաշառքի դրվագին՝ ասաց, որ առաջին ատյանի դատարանը հաշվի չի առել, որ, օրինակ, մեղադրյալի որդու բանկային հաշիվներին մեծ գումարների մուտք է եղել, որոնց վերաբերյալ քննության ողջ փուլի ընթացքում որեւէ ողջամիտ բացատրություն ձեռք չի բերվել: Այդ մասին ըստ դատախազի՝ լռել է նաեւ մեղադրյալը:

Շարունակությունը՝ armtimes.com


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել