«Ղարաբաղյան հարցով հաջորդ՝ հեռակա հանդիպումը տեղի կունենա այս ամսվա վերջին». Զախարովա
 |azatutyun.am|
20:15 - 17 հունիսի, 2020

«Ղարաբաղյան հարցով հաջորդ՝ հեռակա հանդիպումը տեղի կունենա այս ամսվա վերջին». Զախարովա |azatutyun.am|

azatutyun.am: «Ղարաբաղյան հարցով հաջորդ՝ հեռակա հանդիպումը տեղի կունենա այս ամսվա վերջին», - հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան, հավելելով՝ դեմ առ դեմ բանակցությունները կվերականգնվեն, երբ կչեղարկվեն կորոնավիրուսի պատճառով սահմանված ավիահաղորդակցության արգելանքները։

Հայաստանի վարչապետն այսօր, ելույթ ունենալով խորհրդարանում, կրկին դիմել է Ադրբեջանի առաջնորդին՝ հորդորելով համաձայնել հակամարտության կարգավորման իր բանաձևի հետ, ըստ որի, «խնդրի լուծումը պետք է ընդունելի լինի Հայաստանի, Ադրբեջանի և Ղարաբաղի ժողովուրդների համար»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել