Տարածվող թղթի կտորը էժանագին ապատեղեկատվություն է, և եթե չալարեմ, երևի դիմեմ հայրենի միլիցիային․ Զոհրաբյան
20:42 - 15 հունիսի, 2020

Տարածվող թղթի կտորը էժանագին ապատեղեկատվություն է, և եթե չալարեմ, երևի դիմեմ հայրենի միլիցիային․ Զոհրաբյան

Տարածվող թղթի կտորը էժանագին ապատեղեկատվություն է և եթե չալարեմ, երևի դիմեմ հայրենի միլիցիային։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատագմավոր Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով ԱԱԾ կողմից հրապարակված տեսանյութում երևացող, ապա համացանցում մեծ տարածում գտած գրություններին։

«Իմքայլական պատգամավորները իրար հերթ չտալով, որպես դարի «չեպե» տարածում են ինձ վերագրվող ինչ-որ տեքստ, որով ես, իբր, խոստանում եմ մանդատս վայր դնել, եթե անեմ թիմի շահերին հակասող էմոցիոնալ հայտարարություն: Ես չգիտեմ դա ում սյուր ֆանտազիան է, սակայն ողջ կյանքում իմ բոլոր ելույթները եղել են հրապարակային ու ես թաքուն թղթեր գրելու ավանդույթ չունեմ:

Տարածվող թղթի կտորը էժանագին ապատեղեկատվություն է և եթե չալարեմ, երևի դիմեմ հայրենի միլիցիային: Շնորհակալություն մեր հարազատ ԱԱԾ-ին, երկիրը КВН-ի վերածելու և մեզ այդքան զվարճացնելու համար»,- գրել է նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել