Որպես անձ, որն իսկապես ականատես է եղել՝ ինչպիսին է լինում ոստիկանության ոչ իրավաչափ գործողությունը, այդ թվում՝ կանանց նկատմամբ, այդտեղ ոչ իրավաչափ գործողություն չեմ տեսել․ Մակունց |aysor.am|
19:53 - 15 հունիսի, 2020

Որպես անձ, որն իսկապես ականատես է եղել՝ ինչպիսին է լինում ոստիկանության ոչ իրավաչափ գործողությունը, այդ թվում՝ կանանց նկատմամբ, այդտեղ ոչ իրավաչափ գործողություն չեմ տեսել․ Մակունց |aysor.am|

aysor.am: Որքանով հետևել եմ ուղիղ եթերով տեղի ունեցող գործընթացներին՝ ոչ իրավաչափ գործողություններ չեմ տեսել իրավապաների կողմից, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն՝ անդրադառնալով երեկ ԱԱԾ դիմաց ակցիայի ժամանակ ԲՀԿ կին պատգամավորների նկատմամբ ոստիկանության գործողություններին։

«Սա ասում եմ որպես անձ, ով իսկապես ականատես է եղել, թե ինչպիսին է լինում ոստիկանության ոչ իրավաչափ գործողությունը, այդ թվում՝ կանանց, այդ թվում՝ լրագրողների նկատմամբ», - ասաց նա։

Մակունց ընգծեց՝ ինքը հակառակն է տեսել․

«Ոստիկաններն իրենց լիազորությունների շրջանակներում փորձում էին համոզել ակցիայի մասնակցիներին պահպանել կարգը»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել