Աժ-ն վաղը կքննարկի Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և  ազատությունից զրկելուն հավանություն տալու  վերաբերյալ միջնորդությունը․ Միրզոյան
18:36 - 15 հունիսի, 2020

Աժ-ն վաղը կքննարկի Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և ազատությունից զրկելուն հավանություն տալու վերաբերյալ միջնորդությունը․ Միրզոյան

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 108-րդ հոդվածի 1-ին մասի՝ տեղեկացնում եմ, ՀՀ գլխավոր դատախազի կողմից ստացել եմ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Գագիկ Կոլյայի Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու վերաբերյալ և ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Գագիկ Կոլյայի Ծառուկյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու վերաբերյալ միջնորդագրեր։

Հարցերն ընդգրկվել են հունիսի 16-ին մեկնարկող հերթական նիստերի օրակարգում»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել