Մեր մեջ վախեցածներ չկան, մեր մեջ իրենց սկզբունքներից հրաժարվողներ չկան. Նաիրա Զոհրաբյան |pastinfo.am|
20:39 - 14 հունիսի, 2020

Մեր մեջ վախեցածներ չկան, մեր մեջ իրենց սկզբունքներից հրաժարվողներ չկան. Նաիրա Զոհրաբյան |pastinfo.am|

pastinfo.am: Ողջ աշխարհը հետևում է այս պահին, թե ինչպես են անօրինական կերպով բռնություն գործադրում կին պատգամավորների նկատմամբ, և զարմացնում է իշխանական թիմի կին պատգամավորների պահվածքն, ովքեր լռում են: Սա բումերանգ է: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Նրա խոսքով՝ տեսնում ենք, թե ինչպես է ժողովրդավարական կարգախոսներով իշխանության եկած ուժն ավելի բիրտ մեթոդներ կիրառում իր ընդդիմախոսներին լռեցնելու:

«Հանկարծ չմտածեն, որ մեր մեջ վախեցածներ կան: Մեր մեջ վախեցածներ չկան, մեր մեջ իրենց սկզբունքներից հրաժարվողներ չկան և, եթե մենք դուրս ենք եկել, ուրմեն մենք հաշվարկել ենք այս իշխանության ստորության ու նենգության բոլոր հնարավոր քայլերը, որ կարող է բոլորիս դեմ, այդ թվում՝ ինձ, որ թվում է, թե աբսուրդային բան կլինի, շինծու գործեր հարուցել, փորփել, քրքրել մեր անձնական կյանքը: Ամեն ինչի ընդունակ են: Ամեն ինչի պատրաստ ենք, որևէ ռեպրեսիա չի ստիպելու մեզ հետ կանգնել մեր խնդրից՝ երկրում հաստատել օրինականություն»,- ասաց Զոհրաբյանը՝ նշելով, որ այսօր դրվեց այս իշխանության վերջի սկիզբը և կտեսնենք, թե ինչ արագ է այս իշխանությունը կնքելու իր քաղաքական մահկանացուն:

Անդրադառնալով Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու մասին տեղեկատվությանը՝ Զոհրաբյանը նշեց, որ վստահ է, որ իշխանությունը մեկ միասնական կոճակ դարձած քվեարկելու է կողմ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել