Աշոտ Ղուլյանը նշանակվել է ՀՀ ԱԺ նախագահի խորհրդական |armtimes.com|
18:36 - 11 հունիսի, 2020

Աշոտ Ղուլյանը նշանակվել է ՀՀ ԱԺ նախագահի խորհրդական |armtimes.com|

armtimes.com: ՀՀ ԱԺ նախագահի կարգադրությամբ Աշոտ Ղուլյանը նշանակվել է ԱԺ նախագահի խորհրդականի պաշտոնում: Նշանակման մասին ուը հայտնում է ԱԺ լրատվական ծառայությունը:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով, Ազգային ժողովի խորհրդի 2017 թվականի հունիսի 12-ի ԱԺԽՈ-006-Լ որոշմամբ հաստատված 1-ին հավելվածի 18-րդ կետի 1-ին ենթակետով եւ հիմք ընդունելով Ա. Ղուլյանի 2020 թվականի հունիսի 10-ի դիմումը` կարգադրում եմ. 1. 2020 թվականի հունիսի 10-ից Աշոտ ՂՈՒԼՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի խորհրդական»,-  ասված է ԱԺ նախագահ Արարարտ Միրզոյանի կարգադրության մեջ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել