Առողջապահության փոխնախարարն այցելել է «Միքայելյան» համալսարանական հիվանդանոց․քննարկվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոցի մեկուսարանի շահագործման հնարավորությունը․ ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար
22:06 - 07 հունիսի, 2020

Առողջապահության փոխնախարարն այցելել է «Միքայելյան» համալսարանական հիվանդանոց․քննարկվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոցի մեկուսարանի շահագործման հնարավորությունը․ ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար

Երևանի պետական բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․

«Այսօր առողջապահության փոխնախարար Արտյոմ Սմբատյանն այցելել է «Միքայելյան» համալսարանական հիվանդանոց։ Հանդիպման ընթացքում, փոխնախարարը ԵՊԲՀ ղեկավարության հետ քնարկել է «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի մասնաշենքերից մեկը Covid կենտրոն դարձնելու հնարավորության հարցը։

Քննարկվել է նաև թիվ 1 համալսարանական հիվանդանոցի մեկուսարանի շահագործման, ինչպես նաև հիվանդանոցի առանձնացված հատվածում ևս 10 մահճակալի տրամադրման հնարավորությունը՝ Covid վարակ ունեցող անձանց բուժման նպատակով»։

Հիշեցնենք, որ այսօր ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Վահան Արծրունին  ֆեյբուքյան գրառում էր արել՝ նշելով, որ  ԵՊԲՀ 1-ին կլինիկական հիվանդանոցում հատուկ covid-բաժանմունքը չի գործածվել անհայտ պատճառներով։

Նրա գրառմանն անդրադարձել էր Առողջապահության նախարարության խոսնակ Ալինա Նիկողոսյանը։

«Նման գործելաոճն անընդունելի է պետական հիմնադրամի կողմից, հատկապես պետության համար վտանգավոր այս ժամանակաշրջանում, երբ կառավարությունը մոբիլիզացնում է իր բոլոր ռեսուրսները համավարակի դեմ պայքարում»,- գրել էր նա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել