Գավառի միջադեպերի հետեւանքով տուժած 5 անձինք ապաքինվել են եւ դուրս գրվել հիվանդանոցներից |armtimes.com|
18:43 - 06 հունիսի, 2020

Գավառի միջադեպերի հետեւանքով տուժած 5 անձինք ապաքինվել են եւ դուրս գրվել հիվանդանոցներից |armtimes.com|

armtimes.com: Ապրիլի 28-ին Գավառում տեղի ունեցած միջադեպերի հետեւանքով տուժած 5 քաղաքացիներն ապաքինվել են եւ դուրս գրվել հիվանդանոցներից:

«Արմենիա» բժշկական կենտրոնի վիրաբուժական գծով տնօրեն Աշոտ Կուրղինյանն ասաց, որ նրանց վիճակը գնահատվել է բավարար.

«Այնպիսի վիճակ էր, որ ստացիոնար բուժման կարիք այլեւս չկար, ուղղակի վերքերի մշակման, վիրակապ փոխելու գործ էր մնացել»:

Երկու քաղաքացիները «Արմենիա» բ/կ-ից դուրս են գրվել տասն օր առաջ՝ մայիսի 25-ին:

«Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի մամուլի խոսնակ Շուշան Դանիելյանն էլ մեզ տեղեկացրեց, որ իրենց մոտ բուժում ստացած 3 քաղաքացիները եվս դուրս են գրվել. 2-ը՝ մոտ երկու շաբաթ, 1-ը՝ երեք օր առաջ:

Հիշեցնենք՝ ապրիլի 28-ին Գավառի Ազատության պողոտայում հնչել էին կրակոցներ, ինչի հետեւանքով սպանվել էր 2, վիրավորվել 4 հոգի: Վիրավորներից 2-ը տեղափոխվել էին Գավառի, 2-ը՝ Երեւանի հիվանդանոցներ: Դրանից հետո, սակայն, իրավիճակը չէր հանդարտվել, եւ մարզի բնակիչները շտապել էին հիվանդանոց՝ վիրավորների հետ սպանվածների համար հաշվեհարդար տեսնելու: Հիվանդանոցում գրանցվել էր 2-րդ միջադեպը. կոտրելով դռներն ու պատուհանները՝ նրանք ներխուժել էին հիվանդասենյակներ եւ վնասվածքներ հասցրել վիրավորներից մի քանիսին: Ընդհանուր առմամբ, վիրավորվել էր 5 հոգի, այդ թվում՝ վիրավորներից մեկին խնամողը:

 

Շարունակությունը՝ armtimes.com-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել