Որեւէ արմատական տեղաշարժ ղարաբաղյան կարգավորման մեջ չկա, սակայն լավատեսությունը մնում է․ Զախարովա
 |news.am|
20:30 - 04 հունիսի, 2020

Որեւէ արմատական տեղաշարժ ղարաբաղյան կարգավորման մեջ չկա, սակայն լավատեսությունը մնում է․ Զախարովա |news.am|

news.am: Որեւէ արմատական տեղաշարժ ղարաբաղյան կարգավորման մեջ չկա, սակայն լավատեսությունը մնում է։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքերով՝ Մոսկվան կողմ է հանդես գալիս «այդ ձգձգված երկարատեւ ճգնաժամի կարգավորմանը բանակցությունների ճանապարհով»։ «Մենք հնարավոր ամեն ինչ կանենք, որպես հարեւան-երկիր, որպես երկիր, որին կապում են բարեկամության, փոխգործակցության եւ համագործակցության երկարատեւ պատմությունը այդ երկրների հետ, որպեսզի մեր կառուցողական ներդրումն ունենանք»,- ասել է Զախարովան՝ նշելով որպես միջնորդ Ռուսաստանի դերը, որը մասնակցում է Մինսկի խմբի աշխատանքին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել