Հայաստանը նշված է կարմիր ազդանշանով՝ որպես ամենավտանգավոր եւ ռիսկային երկրներից մեկը համաճարակի առումով․ Նաիրա Զոհրաբյան |armtimes.com|
19:03 - 02 հունիսի, 2020

Հայաստանը նշված է կարմիր ազդանշանով՝ որպես ամենավտանգավոր եւ ռիսկային երկրներից մեկը համաճարակի առումով․ Նաիրա Զոհրաբյան |armtimes.com|

armtimes.com: Տարիներ շարունակ մենք տեսել ենք, որ ամենաայլասերված համակարգերից մեկն է եղել ոստիկանությունը։ Շատ կարեւոր է ոստիկանի կերպարը։ Ինչպիսի՞ ոստիկան մենք պետք է ունենանք, ոստիկան, որը, ճանկռտելով քաղաքացուն, բռնի ուժ է կիրառում, հետո ասում, թե քաղաքացին մեքենայի մեջ ինքն իրեն կծել է։

Այս մասին այսօր «Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

Նա նշեց, որ ցանկացած օրենք, որ կընդունվի ԱԺ նիստերի դահլիճում, դառնալու է մեռելածին, եթե հերթական անգամ այսպես փորձենք ականջը բռնել (աջ ձեռքով՝ ձախ ականջը): Զոհրաբյանի համոզմամբ՝ եթե ընտանեկան բռնության ժամանակ ոստիկանը գնում է ընտանիք, հետո իր հետ մասնավոր զրույցում ասում՝ դե, ես համաձայն եմ ամուսնու հետ, եթե ոստիկանն այդ մենթալիտետի կրողն է, ի՞նչ կարելի է ուզել նրանից։

«Որպեսզի մեր օրենքները չդառնան մեռելածին, մենք պիտի կարողանանք սկսել այնտեղից, որտեղից պետք է սկսենք։ Մենք պիտի լրջագույն կրթական ծրագրեր իրականացնենք այն մարդկանց համար, որոնք ուզում են եւ ունակ են այդ կարեւորագույն առաքելությունն իրականացնել»,- ասաց Զոհրաբյանն ու հավելեց, որ այսօր ունենք ցավալի, աղետալի վիճակագրություն։ 

Կարդալ ավելին՝ armtimes.com-ում։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել