Այս համավարակն է ստիպել մեզ մտածել ՝ ԱԺ նիստերը հեռավար անցկացնելու  հետ կապված օրենսդրական նախաձեռնությունների շուրջ․ Լիլիթ Մակունց
12:14 - 01 հունիսի, 2020

Այս համավարակն է ստիպել մեզ մտածել ՝ ԱԺ նիստերը հեռավար անցկացնելու  հետ կապված օրենսդրական նախաձեռնությունների շուրջ․ Լիլիթ Մակունց

Ըստ էության, վարչապետը հայտնեց, որ իր և  իր ընտանիքի մոտ հաստատվել է կորոնավիրուս, առողջություն եմ մաղթում նրանց և այն մարդկանց, ովքեր այս օրերին հաղթահարում են կորոնավիրուսի հետ կապված խոչընդոտները, խնդիրները։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։ 

Պատգամավորն ասաց, որ նախորդ քառօրյային վարչապետը եղել է Ազգային ժողովում և աշխատակազմը,  Առողջապահության նախարարությունը պետք է ասեն, թե արյդո՞ք խնդիր է առաջացել։

«Մենք բոլորս դիմակով ենք եղել, և ես կարծում եմ, որ պետք է խնդիր առաջացած չլինի։ Մենք բոլորս կրում ենք դիմակներ, եթե նախարարությունը գտնի, որ անրաժեշտություն կա, որ բոլոր պատգամավորները թեստ հանձնեն, ապա կհանձնենք»։ 

Այն  հարցին, թե արդյո՞ք հնարավոր է, որ Ազգային ժողովի նիստերը չեղաչկվեն կամ դրանք ընթանան հեռավար, Մակունցը պատասխանեց․

«Այս համավարակն է ստիպել մտածել մեզ՝  ԱԺ նիստերը հեռավար անցկացնելու  հետ կապված օրենսդրական նախաձեռնությունների շուրջ , այս պահին քննարկում ենք, թե դա ինչպես կարող ենք անել։ Մենք որևէ կերպ չենք կանգնեցնելու  մեր աշխատանքը։ Անհրաժեշտ բոլոր միջոցներ ը կձեռնարկվեն, և ամեն ինչ կարվի, որպեսզի մեր աշխատանքները որևէ կերպ չխաթարվեն։ Մեր հայրենակիցներին կրկին կոչ եմ անում հետևել պարետատան և Առողջապահության նախարարության կողմից առաջարկվող ցուցումներին , դրանք պարտադիր են,  և բոլորս պետք է խիստ կերպով հետևենք այդ կոնոններին»։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել