Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հետաձգում է աշխարհի զարգացած յոթ երկրների (G-20) գագաթնաժողովը |azatutyun.am|
19:03 - 31 մայիսի, 2020

Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հետաձգում է աշխարհի զարգացած յոթ երկրների (G-20) գագաթնաժողովը |azatutyun.am|

azatutyun.am: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հետաձգում է աշխարհի զարգացած յոթ երկրների (G-20) գագաթնաժողովը։ Հունիսի վերջերի փոխարեն այն կանցկացվի տարվա ընթացքում՝ հավանաբար սեպտեմբերին։

Թրամփն աշխարհի զարգացած յոթ երկրների առաջնորդներին մտադիր էր ընդունել Մերիլենդ նահանգում գտնվող Քեմփ Դեյվիդ ամառանոցում, սակայն նախօրեին հայտնի դարձավ, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կորոնավիրուսի համավարակի պատճառով հրաժարվել է մեկնել ԱՄՆ, հարցականի տակ էր նաև Կանադայի վարչապետի մասնակցությունը։

Սակայն Թրամփը, հայտարարելով գագաթնաժողովի հետաձգման մասին, որպես պատճառ կորոնավիրուսը չի նշել։ Նա ասել է, որ G-7-ը ներկայիս կազմով իրենից ներկայացնում է երկրների շատ հնացած խումբ, որն «ամբողջական չի ներկայացնում այն, ինչ կատարվում է աշխարհում»։

Աշխարհի տնտեսապես ամենազարգացած 7 երկրների կազմում են ԱՄՆ-ն, Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան, Ճապոնիան, Կանադան և Իտալիան։ Թրամփի կարծիքով` այս երկրներից բացի, գագաթնաժողովին պետք է միանան նաև Ռուսաստանը, Ավստրալիան, Հարավային Կորեան և Հնդկաստանը։ Թրամփը չի նշել Չինաստանը, որի հետ Վաշինգտոնը լարված հարաբերություններ ունի։

Թրամփը հրաժարվել է G-7-ի գագաթնաժողովը հեռավար անցկացնելու գաղափարից, չնայած կորոնավիրուսի համավարակի պայմաններում միջազգային մի շարք համաժողովներ, այդ թվում` G-20-ի գագաթնաժողովը հեռավար են անցկացվել։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել