Էմանուել Մակրոնն ու Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
11:08 - 21 մայիսի, 2020

Էմանուել Մակրոնն ու Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել

Ֆրանսիայի և Միացյալ նահանգների նախագահներ Էմանուել Մակրոնն ու Դոնալդ Թրամփը երեկ հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են նաև 2020թ․ ամռանը նախատեսված Մեծ Յոթնյակի հանդիպումը։ 

Հեռախոսազրույցից հետո Ելիսեյան պալատից հայտնել են, որ Էմանուել Մակրոնը հայտնել է իր պատրաստակամությունն անձամբ մասնակցելու հանդիպմանը, եթե կորոնավիրուսի համավարակով պայմանավորված սանիտարական իրավիճակը դա թույլ տա։

 

Աղբյուրը՝ france24.com:

Թարգմանությունը՝ Լիլիթ Հարությունյանի


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել