Կառավարությունը պետք է կտրուկ միջոցներ ձեռնարկի դիմակների գները կարգավորելու համար, այլընտրանք չկա․ Արարատ Միրզոյան
13:23 - 19 մայիսի, 2020

Կառավարությունը պետք է կտրուկ միջոցներ ձեռնարկի դիմակների գները կարգավորելու համար, այլընտրանք չկա․ Արարատ Միրզոյան

Այս քննարկումը լսելիս մի անեկդոտ հիշեցի՝ մեկը երեկոյան վերադառնում է տուն և կնոջն ասում է՝ ես այսօր վաճառողին խաբել եմ: Հարցնում է՝ ոնց, ասում է՝ փողը տվել եմ, ապրանքը չեմ վերցրել: Հիմա եկեք հասկանանք՝ այս պատմության մեջ ով ում է խաբում և ինչի համար:  Այս մասին Ազգային ժողովի արտակարգ նիստի ընթացքում  ասաց Աժ նախագահ Արարատ Միրզոյանը։

Միրզոյանը նշեց, որ յուրաքանչյուր հնարամիտ մարդ կարող է անվերջ մտածի, հորինի իրավիճակ, թե ինչպես ինքը խուսափի այս կարգավորումից, խուսափի պատժվելուց:

«Հիմա հասկանանք՝ հնարավոր է շրջանցել, բայց իմա՞ստը: Էս պատմության մեջ ով ում է խաբում: Կառավարությունը սա ինչու՞ է անում, որպեսզի տուգանի՞ մարդկանց, ինչի՞ համար է անում։  Սա կառավարությունն անում է, որ այդ մարդկանց պաշտպանի: Այո՛, աշխարհում 100 տոկոսանոց պատասխան չկա՝ այս դիմակն օգնում է, թե՞ չէ: Երկուշաբթի օրերը առողջապահական կազմակերպությունները ասում են՝ օգնում է դիմակը, երեքշաբթի օրերն ասում են՝ չէ, ոնց որ չի օգնում և այսպես շարունակ: Ոչ մեկ չգիտի աշխարհում։ Կա շանս, որ այս դիմակը կարող է օգնի փրկել մարդու կյանքը: Հիմա ասում ենք՝ կրեք այդ անտերը, ժողովուրդ ջան, ունեցեք մոտներդ»,-  ընդգծեց  Արարատ Միրզոյանը:

Արարատ Միրզոյանը շեշտեց, որ կառավարությունը պետք է ունենա գործիքներ, ազդեցություն, որպեսզի մարդկանց առողջության պահպանման վերաբերալ որոշումները իրագործվեն։  Միրզոյանի խոսքով միի գործիքը պատիժն է, բայց տեսնում ենք, որ 100․000 դրամ պատիժ կիրառելը տեղին չէ, հավաչափ չէ, անհարկի է։ 

 «Այո, մենք մյուս շաբաթ կտեսնենք, որ այս պատիժը լայնորեն կիրառվում է: Եվ դա սթափեցնող ազդեցություն կունենա մարդկանց վրա: Մեկին համոզելով, մեկին խնդրելով, մեկին տուգանելով պետք է հասնենք նրան, որ մարդիկ լուրջ վերաբերվեն այս իրավիճակին։ 10 հազար դրամ է սահմանվում դիմակ չունենալու տուգանքը, քանի որ կառավարությունը մտադիր է լայնորեն կիրառել այդ տուգանքը», -ասաց նա:

Արարատ Միրզոյանը շեշտեց, որ կառավարությունը պետք է կտրուկ քայլեր ձեռնարկի դիմակների գների կարգավորման և սահմանաչափեր սահմանելու համար։ Միրզոյանի խոսքով այլընտրաք չկա։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել